Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակ. «Խաղաղ գործընթացը այլընտրանք չունի»


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, այսօր Ելիսեյան պալատում ընդունելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւին, նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը:

«Խաղաղ կարգավորման գործընթացը այլընտրանք չունի, եւ խաղաղությունն անհրաժեշտ է Ադրբեջանին, Հայաստանին եւ ողջ տարածաշրջանին»,֊ - ըստ Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչի, ասել է Ժակ Շիրակը: Նախագահը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Երեւանում արված համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ «ժամանակն է, որ կողմերը համաձայնության գան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, Ժակ Շիրակը եւ Իլհամ Ալիեւը կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանում՝ մասնավորապես, Իրանում տիրող իրադրության մասին:

Իլհամ Ալիեւը, որը Փարիզում մասնակցում է ՆԱՏՕ֊-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, այսօր բացել է Ադրբեջանի նոր դեսպանատան շենքը, ինչպես նաեւ հանդիպել է մի շարք ֆրանսիացի գործարարների, այդ թվում՝ «Տոտալ» նավթային ընկերության ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG