Մատչելիության հղումներ

Ո՞րն է եղել սկզբում. ձո՞ւն, թե՞ հավը


Գենետիկայի ոլորտում աշխատող մեկ գիտնական, մեկ փիլիսոփա եւ մեկ թռչնապահ միավորել են իրենց ուժերը եւ եկել են հետեւալ եզրակացության՝ սկզբում եղել է ձուն:

Որպես ապացույց նրանք բերել են հետեւալ փաստերը: Նախ, ապրելու ընթացքում կենդանիների գենետիկ ֆոնդը չի փոխվում, եւ որպես հետեւություն առաջին թռչունը, որին մենք հավ ենք անվանում, ձեւավորվել է ձվի մեջ: Այստեղից էլ ուսումնասիրողները հետեւություն են արել, որ սկզբում եղել է ձուն:

Գիտնականների հետ համաձայն է «Բրիտանական հավեր» կազմակերպության ղեկավար Չարլզ Բոուրնեն:

«Ձուն եղել է նախքան հավը, քանի որ բազմաթիվ կենդանիներ էին ձու ածում, երբ դեռ հավեր չկային, հետեւաբար սկզբում եղել է ձուն», - փաստարկել է Բոուրնեն:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG