Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյան. «Դատաիրավական բարեփոխումների փաթեթի ընդունումը հսկայական առաջընթաց քայլ կլինի»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է, որ եթե հնարավոր լինի մինչեւ աշուն ամբողջությամբ ընդունել դատաիրավական բարեփոխումների փաթեթը, անկախ դատաիրավական համակարգի կառուցման տեսակետից դա հսկայական առաջընթաց քայլ կլինի:

Այս մեկնաբանությունը նա արել է բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենքների փաթեթը նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը գլխավորում է խումբը, փաստել է, որ բարեփոխումների համար որպես ուղենիշ Հայաստանը ընտրել է եվրոպական, մասնավորապես, լիտվական մոդելը:

Անդրադառնալով խմբի աշխատանքի ընթացքում ծագած տարաձայնություններին, Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, «առաջարկել է վեր կանգնել նեղ գերատեսչական շահերից եւ փորձել գտնել ողջամիտ լուծումներ»:

Միջազգային կազմակերպությունները պարբերաբար քննադատում են Հայաստանի դատաիրավական համակարգը՝ փաստելով, որ այն լիովին անկախ չէ: Իսկ Հայաստանում անցկացված հարցումները վկայում են, որ հայաստանցիները հենց դատաիրավական համակարգն են համարում ամենակոռումպացված բնագավառներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG