Մատչելիության հղումներ

Ռուսները պնդում են, թե վրացիները սադրանք են նախապատրաստում


Ռուսաստանի Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամլո ծառայությունը այսօր հաղորդել է, թե ռուսաստանցի զինվորականները տեղեկություններ ունեն, որ Թբիլիսին սադրանքներ է նախապատրաստում վրաց-֊օսական հակամարտության գոտում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների նկատմամբ:

Ըստ այդ աղբյուրի՝ փորձ է արվելու ձախողել ռուսաստանցի խաղաղապահների ռոտացիան: Այդ նպատակով արգելափակվելու են ճանապարհները, ինչի նպատակով ծրագրվում են տեղացիների զանգվածային բողոքի գործողություններ՝ ներգրավելով կանանց եւ երեխաների:

«Մեզ հայտնի է, որ խաղաղապահների շարասյան նկատմամբ սադրանք է նախապատրաստվում Քեխվի եւ Թամարաշենի բնակավայրերի միջեւ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել են Հյուսիսկովկասյան օկրուգի կենտրոնակայանում:

Վրաստանի իշխանությունները բազմիցս դժգոհություն են հայտնել ռուսաստանցի խաղաղապահներից՝ պնդելով, թե նրանք չեն կատարում իրենց պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG