Մատչելիության հղումներ

ԱՄՆ-֊ը ցորեն կնվիրի Հայաստանին


Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ 2500 տոննա ցորեն է նվիրելու «Արմինիան թեքնոլոջի գրուփ» մասնավոր կամավորական կազմակերպությանը՝ Հայաստանում վաճառելու համար:

Կազմակերպությունը ցորենը կվաճառի Հայաստանում եւ ստացված գումարով կշարունակի սերմնացուի արտադրության խթանման՝ մեկուկես տարվա համար նախատեսված ծրագիրը:

Նվիրատվությունն իրականացվում է ԱՄՆ-֊ի գյուղատնտեսության նախարարության «Պարեն՝ առաջընթացի դիմաց» ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսվում է 560 հազար տոննա ցորեն տրամադրել աշխարհի 28 երկրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG