Մատչելիության հղումներ

Կկառուցվի Հայաստանում առաջին արագընթաց ավտոմայրուղին


Մոտ ապագայում մայրաքաղաքում կկառուցվի Հայաստանում առաջին արագընթաց ավտոմայրուղին: Այդպիսին կդառնա Ծովակալ Իսակովի պողոտայի «Հրազդան» մարզադաշտից մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկը ընկած հատվածը:

Երեւանի քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը այսօր լրագորղներին ասաց, որ, մասնագետների հավաստմամբ, Ծովակալ Իսակովի պողոտայի նշված հատվածը կարող է հեշտությամբ վերածվել 7 մետր լայնությամբ երկկողմ արագընթաց մայրուղու:

Մայրուղու կառուցման աշխատանքները կսկսվեն արդեն մոտակա օրերին: Ապագա մայրուղու Փարաքարի հատվածում բազմաթիվ խաղատների եւ կահույքի սրահների տերերը ապօրինաբար առաջ են բերել իրենց շինությունները. այդպիսի 81 օբյեկտ կա: Քաղաքապետարանում կարծում են, սակայն, որ դրանց տերերի հետ վարվելիք բանակցություններում բարդություններ չեն ծագի:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG