Մատչելիության հղումներ

Անջելինա Ջոլին ծննդաբերել է Նամիբիայում


Զույգը Աֆրիկա էր մեկնել հիմնականում լրագրողների ուշադրությունից խուսափելու համար, սակայն այդ փորձը, կարելի է ասել, այնքան էլ հաջող չի եղել: Անցած շաբաթ ձերբակալվել էր մի լուսանկարիչ, որը փորձում էր լուսանկարել դերասանուհուն: Զույգը մեղադրել է նրան սեփականության իրավունքը խախտելու մեջ, սակայն դատարանը լուսանկարչին անմեղ է ճանաչել, իսկ դերասանուհու նկարներն անգամ ինտերնետում են հայտնվել:

Անջելինա Ջոլին, ով մինչեւ Բրեթ Փիթի հետ ամուսնանալը երկու անգամ արդեն «ցմահ սիրելու եւ հավատարիմ մնալու» երդում էր տվել, որդեգրած երկու զավակ ունի: Ջոլին եւ Փիթն ամուսնացել են 2005 թվականին՝ «Միստր եւ միսիս Սմիթները» ֆիլմում համատեղ նկարահանվելուց հետո:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG