Մատչելիության հղումներ

Հայ ռեժիսորի ֆիլմը մրցանակ է ստացել Թբիլիսիի միջազգային փառատոնում


Փառատոնի մրցութային ծրագրին մասնակցել է 17 երկրների երիտասարդ կինոռեժիսորների 84 ֆիլմ: Հայաստանը փառատոնում ներկայացրել են նաեւ Արամ Շահբազյանի «Ակներ» եւ Աննա Մովսիսյանի
«Մինուս 40 աստիճան պատմություն» ֆիլմերը:

«Այս կինոնկարները թեեւ մրցանակ չեն շահել, սակայն ժյուրիի կողմից բարձր գնահատականի են արժանացել: Մեր հարեւան գործընկերները մեզ շատ լավ դիմավորեցին, փառատոնն ավելին էր, քան մենք սպասում էինք», - ասում է Վրաստան մեկնած հայաստանյան փոքրաթիվ պատվիրակության անդամ Լիանա Ավետիսյանը:

«Սեսիլի»֊-ի 3 արձանիկներն ու պատվոգրերը բաժին են հասել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Իսպանիայի ներկայացուցիչներին, իսկ մյուս երկուսը մնացել են Վրաստանում:

Մայիսի 16-ին եւ 17-ին Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտում վրացի երիտասարդներն ու վրացահայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել դիտել նաեւ հայկական 8 վավերագրական ֆիլմեր՝ փառատոնի արտամրցութային ծրագրում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG