Մատչելիության հղումներ

Հայաստանյան «Արմարվիա» ընկերության վթարի ենթարկված A320 ինքնաթիռի ինքնագրիչ սարքերի վերծանումը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի Մոսկվայում:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության խոսնակ Գայանե Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց, որ անցած շաբաթ Սեւ ծովում հայտնաբերված «սեւ արկղերը» ուրբաթ օրը տեղափոխվել էին Փարիզ, որտեղ ենթարկվել են տեխնիկական զննման: Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է, որ «սեւ արկղերը» կվերծանվեն Ռուսաստանում՝ Հայաստանի ու Ֆրանսիայի մասնագետների մասնակցությամբ:

Նույն գործակալության աղբյուրը ասել է, թե «սեւ արկղերից» հանված տեղեկատվությունը կրող սարքերը «գտնվում են բավարար վիճակում» եւ «դրանց ցուցմունքները կվերծանվեն մեկ ամսվա ընթացքում»:

Երեւան – Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը Սեւ ծովն էր ընկել մայիսի 3-ին՝ Սոչիի Ադլեր օդանավակայանում վայէջքի գնալիս: Անձնակազմը եւ բոլոր ուղեւորները՝ 113 մարդ, զոհվել են:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG