Մատչելիության հղումներ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, միջերկրածովյան Ջեյհան թուրքական նավահանգստում սկսվել է տանկերների բեռնումը Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարով այստեղ հասած առաջին ադրբեջանական նավթով: Ենթադրվում է, որ առաջին տանկերը պատրաստ կլինի Ջեյհանից մեկնել սկսված շաբաթավերջին:

Նավթատար խողովակաշարի թողունակությունը տարեկան 50 միլիոն տոննա է: Բաքու – Թբիլիսի – Ջեյհանը նախատեսված է պաշտոնապես բացել հուլիսի 13-ին: Բացման արարողությանը կմասնակցեն 16 երկրների կառավարությունների ներկայացուցիչներ:

1767 կմ երկարություն ունեցող խողովակաշարի կառուցման համար ծախսվել է 4 միլիարդ դոլար: Հիմնական բաժնետերերն են Brirish Petrolium-ը (30,1 տոկոս) եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (25 տոկոս):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG