Մատչելիության հղումներ

Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող


Շաբաթ երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, ինչի հետեւանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն, Նոյեմբերյանում տեղակայված զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից բացված կրակի հետեւանքով 1985 թվականին ծնված ժամկետային զինծառայող, ավագ Լեւոն Հմայակի Ադամյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ Նոլեմբերյանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, այս տարվա սկզբից Ադրբեջանի կողմից արձակված կրակից զոհվել է 2 եւ վիրավորվել 6 հայաստանցի զինվորական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG