Մատչելիության հղումներ

Մասնագետները ձեռնամուխ են եղել Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանմանը:

«Այժմ ինքնաթիռի վթարի պատճառների տեխնիկական քննությունն իրականացնող հանձնաժողովի անդամները՝ այդ թվում Հայաստանի եւ Ֆրանսիայի մասնագետները, վերծանում են այն տվյալները, որոնք կարող են բացահայտել վթարի հանգամանքները եւ պատճառները»,֊ - ԻՏԱՌ- ֊ՏԱՍՍ֊-ին այսօր ասել են Միջկառավարական ավիացիոն կոմիտեում:

Կոմիտեի ղեկավար Տատյանա Ադոնինան հայտնել է, որ վերծանումն իրականացվելու է Ռուսաստանում՝ ֆրանսիացիների տեխնիկական բազայի օգտագործմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG