Մատչելիության հղումներ

«Արահետ»-֊ը բերեց Հայաստան


Ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռ 2003 թվականի օգոստոսին, եւ տեւել են երկու տարուց ավելի:

«Արահետ»֊ի պրեմիերան կայացել է 2005 թվականի սեպտեմբերին Լոս Անջելեսի կինոակադեմիայի դահլիճում: Ռեժիսորը չմանրամասնեց, թե որքան գումար են ծախսել ֆիլմի վրա, սակայն ասաց, որ այն բավական թանկարժեք է՝ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Ամերիկայում:

Ֆիլմի թեման հուզում է շատերին՝ արտագաղթ, նահանջ՝ ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական: Ու թեեւ ֆիլմը հայերի մասին է, դերասաններն էլ հիմնականում հայեր են, սակայն, Ռուբեն Քոչարի կարծիքով, ֆիլմում արծարծված խնդիրները համամարդկային են:

Գլխավոր հերոսի՝ Ավետիքի դերում հանդես եկող Հարություն Մովսիսյանի համար ֆիլմի ամենահուզիչ պահը վերջին կադրերն են, երբ Ամերիկայից դեպի Հայաստան տանող արահետը փակվում է, իսկ իր հերոսը մնում է արագընթաց մայրուղու եզրին կանգնած:

«Արահետ»-ը եւս երկու օր կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն հետագա ցուցադրման հետ կապված ծրագրերը, ռեժիսորի խոսքերով, դեռ հստակ չեն:

Ֆիլմը կմասնակցի նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG