Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում


Ինչպես հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը, Վլադիմիր Պուտինը արդեն նշանակել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության նոր արտակարգ եւ լիազոր դեսպանին:

«Նոր դեսպանը նշանակված է, նա [Բաքու] կժամանի հուլիսի սկզբին՝ հունիսի վերջին Ռուսաստանի դեսպանների խորհրդակցութանը մասնակցելուց հետո», - ադրբեջանական day.az-ին ասել է Բուրդիկինը: Մոսկվայում անցկացվելիք այդ խորհրդակցությանը մասնակցելու է նաեւ Վլադիմիր Պուտինը:

Բուրդիկինը ձեռնպահ է մնացել նոր դեսպանի անունը հրապարակելուց, սակայն, որոշ տվյալների համաձայն, Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպան նշանակվել է Վասիլի Իստրատովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG