Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հնարավոր է թռչնի գրիպի նոր ալիք


Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովը այսօր Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գալիք աշնանը երկրում սպասվում է թռչնի գրիպի տարածման նոր ալիք:

«Ներկայումս հանրապետությունում հիվանդության տարածում չի դիտվում», - day.az ինտերնետային կայքի փոխանցմամբ ասել է Աբասովը: - «Մենք, սակայն, շարունակում են ձեռնարկել կանխարգելման միջոցառումներ, քանի որ աշնանը՝ թռչունների չուի ժամանակաշրջանում, կարող է բարձրանալ թռչնի գրիպի տարածման նոր ալիք»:

Ադրբեջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունից, մինչդեռ, հայտնել են, որ այժմ երկրում վայրի թռչունների անկում չի դիտվում. - «Իրավիճակը երկրում այդ առումով կայուն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG