Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը


Փարիզի Համագումարների պալատում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը, որտեղ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Պատվիրակության կազմում են նաեւ «Ազգային միաբանություն» խմբակցությունից Ալեքսան Կարապետյանը եւ ՄԱԿ (Միացյալ աշխատանքային կուսակցություն) խմբակցության պատգամավոր Արթուր Պետրոսյանը:

Նստաշրջանին մասնակցելու հրավերներ էին ստացել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Եթե Իլհամ Ալիեւը ընդունել էր հրավերը եւ անգամ, ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության, ելույթ է ունենալու, ապա Ռոբերտ Քոչարյանը Փարիզ չի մեկնել: Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը դա պատճառաբանել էր Հայաստանի նախագահի «օրակարգի ծանրաբեռնվածությամբ»:

«Այդ օրերին սպասվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան, մայիսի 28-ին Հանրապետության տոնի հանդիսություններն են», - անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Վիկտոր Սողոմոնյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG