Մատչելիության հղումներ

Վրաստանում փակվող ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի մի մասը շարունակում է տեղափոխվել Հայաստան


Ախալքալակում ռուսաստանյան ռազմակայանի գույքով եւ զինամթերքով բեռնված երկրորդ ավտոշարասյունը այսօր ուղեւորվել է դեպի Գյումրիի ռուսաստանյան ռազմակայան: Գյումրի է ուղեւրովել նաեւ Բաթումիի ռազմակայանից զինամթերքով ու զինվորական տեխնիկայով բեռնված առաջին գնացքը:

Վրաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցները փոխանցում են, որ Ախալքալակից դուրս եկած 10 ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը արդեն հատել է Հայաստանի սահմանը եւ շարժվում է դեպի Գյումրի:

Իսկ Բաթումիի ռազմակայանից 54 միավոր տեխնիկայով բեռնված 22 վագոններից բաղկացած գնացքը տեղափոխում է ինժեներային տեխնիկա, կապի ավտոմեքենաներ, զրահամեքենաներ:

Սա արդեն զինամթերքի եւ տեխնիկայի երրորդ խմբաքանակն է, որ Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայաններից տեղափոխվում է Հայաստան:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, Բաթումիի եւ Ախալքալակի ռազմակայանները ամբողջությամբ դուրս են բերվելու մինչեւ 2008 թվականի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG