Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ից դուրս եկած պատգամավորները ստեղծում են խորհրդարանական նոր խումբ


Հայաստանի Ազգային ժողովում այսօր պաշտոնապես ստեղծվեց 10 հոգանոց պատգամավորական նոր խումբ՝ «Գործարար», որն իր նպատակն է հայտարարում «ավելի ակտիվ, կազմակերպված ու արդյունավետ մասնակցելը երկրի քաղաքական ու հատկապես տնտեսական կյանքին»:

Նորաստեղծ խմբի անդամները «Օրինաց երկիր» խմբակցությունից դուրս եկած գործարարներն են՝ բացառությամբ Մելիք Մանուկյանի, որն առայժմ անհայտ պատճառներով չի միացել խմբին:

Պատգամավորական նոր խմբի ղեկավարը Գրիգոր Մարգարյանն է («Բելաջիո» համալիրի սեփականատերը), քարտուղարը Մեխակ Մխիթարյանն է (Արագածոտնի մարզպետի նախկին տեղակալը):

Մխիթարյանի խոսքերով, խումբը գործելու է իշխանական դաշտում՝ կոալիցիայի ծրագրերին համահունչ:

Չի բացառվում, որ «Գործարար»-ին առաջարկվեն «Օրինաց երկիր»-ի թափուր թողած որոշ պաշտոններ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG