Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Հայերը էապես հարստացնում են Ռուսաստանի կյանքի ներկապնակը»


«Հայ համայնքը էապես հարստացնում է Ռուսաստանի ժամանակակից կյանքի ներկապնակը», - ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը հասցեագրված է Ռուսաստանի հայերի միության՝ այսօր Մոսկվայում բացված երրորդ համագումարին:

«Դարեր շարունակ հայերը կազմել են ռուսաստանյան հանրության զգալի մասը: Կարեւորն այն է, որ բարեկամության, վստահության եւ փոխօգնության բազմադարյան ավանդույթները բազմապատկվեն»,֊ - նշել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հայերի միությունը «ամենահաջող գործող հայկական կազմակերպությունն է»:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը տեղեկացնում է, որ «ամենախոշոր հայ համայնքը գտնվում է Ռուսաստանում՝ մոտ 2,5 միլիոն մարդ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG