Մատչելիության հղումներ

«Սեւ արկղերը» կվերծանվեն Մոսկվայում


Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերը» կվերծանվեն Մոսկվայում: Նման որոշում է կայացվել այսօր Սոչիում տեղի ունեցած խորհրդակցությունում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Ռեգնում» գործակալությանը հայտնել է նաեւ, որ ինքնագրիչների վերծանման աշխատանքներին մասնակցելու են նաեւ Airbus ընկերության ֆրանսիացի մասնագետները եւ հայկական պատվիրակությունը:

«Վերծանման առաջին գործողությունները կկատարվեն Մոսկվայում, բայց չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում դրանք տեղափոխվեն Փարիզ, քանի որ ինքնաթիռն արտադրված էր Ֆրանսիայում»,֊ - ասել է դեսպանը: Նա նաեւ հայտնել է, որ, մասնագետների կարծիքով, ինքնաձայնագրիչները նորմալ վիճակում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG