Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Փոխհամաձայնության հասնելը ենթադրում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում»


Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը այսօր տարածած հաղորդագրությամբ վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ «փոխհամաձայնության հասնելը ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում»:

«Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օպտիմալ տարբերակը փուլայինն է, եւ «միայն փախստականների վերադարձից հետո հնարավոր կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», Կարապետյանը ասել է. - «Մեզ կրկին անգամ զարմացնում է, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հասարակությանը ներկայացնել մի այնպիսի մոտեցում, որը չի համապատասխանում ներկայումս վարվող բանակցությունների բովանդակությանը: Մենք բազմիցս նշել ենք, որ փոխհամաձայնության հասնելը ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, ինչը հնարավոր կդարձնի պատերազմի հետեւանքների վերացման հարցերի քննարկումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG