Մատչելիության հղումներ

Հրդեհ է բռնկվել Ստամբուլի միջազգային օդանավակայանում


Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: Միջազգային լրատվական գործակալությունները մարդկանց տարհանման, ինչպես նաեւ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդում:

CNN հեռուստակայանի փոխանցմամբ, հրդեհի մարման աշխատանքներում օգտագործվում է հրշեջ ավիացիա:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը փոխանցում է, որ օդանավակայանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցված է:

Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանը Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է: Այն գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում՝ Բոսֆորի ծոցի հյուսիսային ափին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG