Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի երիտասարդության Ազգային զեկույց


Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանի կարծիքով, Հայաստանի երիտասարդության համար կարեւոր է ազգային զեկույցը, որի հիման վրա հետագայում մշակվելու է երիտասարդական քաղաքականությունը: Զեկույցի մասին իրենց կարծիքն են հայտնելու Եվրոպայից հրավիրված մասնագետները:

Ազգային զեկույցում ներառված են սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ եւ վերլուծություններ հոգեւոր-մշակութային, իրավաբանական, կրթական , սոցիոլոգիական եւ այլ ոլորտների վերաբերյալ: Հետազոտությունները վերաբերում են նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներին:

«Այս երկու խնդիրների վերաբերյալ հայ երիտասարդության կարծիքը շատ կարեւոր է կառավարության համար: Հարցումները ցույց են տվել, որ հայ երիտասարդները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համաձայն չեն գնալ տարածքային զիջումների հանուն տնտեսական զարգացման», - ասում է Արսեն Սողոմոնյանը:

Ըստ զեկույցի շրջանակներում անցկացված հետազոտությունների արդյունքների, հայ երիտասարդների համար առաջնային խնդիրներից մեկը զբաղվածության ապահովումն է: Աշխատանքի բացակայությունից բողոքում են հատկապես մարզերի երիտասարդները:

Այժմ զեկույցը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Այն վերջնական տեսքի կբերվի ամռան վերջին եւ կներկայացվի Եվրախորհրդին: Այնուհետեւ այս փաստաթղթի հիման վրա կմշակվի երիտասարդական քաղաքականություն:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG