Մատչելիության հղումներ

Մոսկվայում սկսվում է Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվողների գործով դատավարությունը


ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, այսօր Մոսկվայի մարզային դատարանում սկսվում են անցյալ տարվա օգոստոսի 10-ին մերձմոսկովյան գնացքներից մեկում հայազգի Սամվել Թադեւոսյանի սպանության գործով դատավարության նախնական լսումները։ Մասնավորապես որոշվելու է, թե արդյո՞ք գործը փոխանցվելու է երդվյալ ատենակալների դատին:

Յոթ մեղադրյալներից երեքը անչափահասներ են։ Հետաքննությամբ պարզվել է, որ նրանք բոլորն էլ նեոֆաշիստական հայացքների տեր անձինք են, հիմնականում՝ ուսանողներ, ովքեր պարբերաբար հարձակումներ են գործել ոչ սլավոնական արտաքին ունեցող անձանց վրա։

Նախաքննության վարկածով, 2005 թվականի լույս օգոստոսի 10-ի գիշերը սափրագլուխները հարձակվել են Հայաստանի քաղաքացի Սամվել Թադեւոսյանի վրա՝ ապակե շշով հարվածներ հասցնելով նրա գլխին: Թորոսյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, իսկ հանցագործները, ովքեր ամբողջը նկարահանել են թվային տեսախցիկով, զոհից վերցրել են բջջային հեռախոսը, դրամապանակը եւ փաստաթղթերը: Նույն գիշեր, նախաքննության տվյալներով, հանցագործները եւս երկու մարդու վրա են հարձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG