Մատչելիության հղումներ

Day .az֊-ը գրում է. - «Ցավոք, մենք այդ տոնում օտար էինք: Հեռուստադիտողներն այդ գիշեր լուռ հետեւում էին, թե ինչպես է Ադրբեջանը հերթական անգամ պարտվում Հայաստանին՝ այդ գաղափարական եւ քարոզչական պատերազմում: Հերթական անգամ հայերն իրենց ներկայացրին իբրեւ ազգ, որն ունի շատ մեծ եւ հին մշակույթ: Հենց միայն այն, որ Դիմա Բիլանի կատարած երգի հեղինակներն էին Կավալերյանն ու Անտոնյանը, արդեն լուրջ ձեռքբերում էր: Մեզնից շատերը հոգու խորքում հավատում էին, որ Հայաստանի ներկայացուցիչը շատ վատ հանդես կգա, սակայն նա հանդես եկավ շատ լավ, ավելին՝ նաեւ բարձր տեղ զբաղեցրեց:
Մենք լուռ լսում էինք, թե ինչպես է Անդրեն Հայաստանի դրոշի տակ ներկայացնում մեր երաժշտությունը, որտեղ մեր թառն էին նվագում:
Մենք տեսնում էինք, թե ինչպես է Ֆրանսիան Անդրեին 10 միավոր շնորհում, եւ անիծում էինք ֆրանսիացիներին, սակայն երբեք ու երբեք չէինք սպասում, որ թուրքերը՝ մեր եղբայրները, Անդրեին նույնպես 10 միավոր կշնորհեն: Կարելի է միայն մի բան ասել՝ ամոթ մեզ»:

Իսկ Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-֊ն մեկնաբանում է. - «Մինչ մենք՝ ադրբեջանցիներս, հանդես ենք գալիս հայտարարություններով, թե ինչ լավ է, որ կարողացել ենք ձեռք բերել «Եվրատեսիլ»-֊ի հեռարձակման իրավունքը, հայերն արդեն այնտեղ են: Այնտեղ են, սակայն, հայերի երգն այնքան էլ չընդունվեց: Դե միջին երգ էր: Երգի վերնագիրն էլ է հենց դա ապացուցում՝ Without Your Love: Հույս ունենանք, որ հայերը հաջորդ տարի «Եվրատեսիլ»֊-ում հանդես կգան Without Stepanakert կամ էլ, ինչն ավելի լավ կլինի՝ Without Me վերնագիր ունեցող երգով:
Իսկ թուրքերը Անդրեին 10 միավոր շնորհեցին, հետո էլ խոսում են երկու ժողովուրդների բարեկամության մասին»:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG