Մատչելիության հղումներ

Ուսամա բեն Լադենը պնդում է, թե անձամբ է հրահանգավորել ահաբեկիչներին


Ալ Ղաեդա ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարել է, որ անձամբ է հրահանգավորել 19 ինքնասպան ահաբեկիչներին, ովքեր իրականացրել են 2001 թվականի սեպտեմբերի 11֊-ի ահաբեկչությունը: Այդ մասին նա հայտնել է ինտերնետով տարածած ձայնագրված ուղերձում:

Միաժամանակ նա պնդել է, թե Զաքարիա Մուսաուին, ով միակ մարդն է, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել սեպտեմբերի 11-֊ի ահաբեկչության մեղադրանքով, որեւէ կապ չի ունեցել ահաբեկչական գործողությունների հետ:

Ուսամա բեն Լադենը, ըստ տարբեր աղբյուրների, թաքնվում է Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին գտնվող դժվարմատչելի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG