Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մասնակցում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր առավոտյան երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրեն մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:

Նախատեսվում է, որ նիստում կստորագրվի նաեւ ԱՊՀ անդամ պետություններում 2010 թվականին բնակչության մարդահամարի անցկացմանը վերաբերող որոշում:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG