Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»


Այս գիշեր Սեւ ծովում հայտնաբերվել եւ բարձրացվել է մայիսի սկզբին Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին հայտնել են, որ արկղը «շատ վատ վիճակում է, քանի որ խիստ տուժել է հարվածից եւ ագրեսիվ միջավայրից»:

Արկղը, որը գտնվում է «Նավիգատոր» նավի վրա, փոխանցվելու է Միջպետական ավիացիոն կոմիտե եւ վերծանվելու է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ:

A320 ինքնաթիռի առաջին «սեւ արկղը» հայտնաբերվել էր երկուշաբթի օրը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG