Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարների հայտարարություններն այն մասին, որ 2015 թվականին Հայաստանը կունենա ՆԱՏՕ֊-ի չափանիշներին համապատասխանող բանակ, ասաց, որ նման ստույգ ժամկետ դժվար է սահմանել:

«Իհարկե, ՆԱՏՕ֊ - Հայաստան անհատական գործընկերության գործողությունների ծրագրում կան որոշակի վերջնաժամկետներ, որոնք պետք է պահպանվեն, բայց այդպես չի լինում, որ մի օր հանկարծ ամեն ինչ իր ավարտին է հասցվում: Չէ՞ որ նույնիսկ ՆԱՏՕ֊-ի ներսում ստանդարտները փոփոխվում, զարգանում են»,֊ - փաստեց եվրոպացի պաշտոնյան:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ ինչպիսի՞ն է լինելու ՆԱՏՕ-֊ի պահվածքը այդ դեպքում, Ռոբերտ Սիմոնսը ասաց. - «ՆԱՏՕ֊-ն անմիջականորեն ներքաշված չէ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն աջակցում է կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Ռոբերտ Սիմոնսը հստակ չմեկնաբանեց նաեւ այն փաստը, որ ՆԱՏՕ֊-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էր Փարիզ՝ խորհրդաժողովի նիստին, սակայն Հայաստանի նախագահը չէր ընդունել հրավերը:



Հայաստանի արտգործնախարարությունում այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Սիմոնսը փաստեց, որ Վրաստանը միանշանակ հայտնել է իր ցանկությունը՝ միանալ ՆԱՏՕ-֊ին, Հայաստանը եւ Ադրբեջանը՝ ոչ:

Ռոբերտ Աիմոնսը ասաց, որ գոհ է Հայաստանի հետ համագործակցության մակարդակից:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG