Մատչելիության հղումներ

logo-print

Երվանդ Մանարյան. - «Մենք ասում ենք այն, ինչ ուզում ենք»


Երբ 1988-ին Երվանդ Մանարյանը հիմնադրում էր «Ագուլիս» տիկնիկային թատրոնը, նրա մտքով չէր էլ անցում, որ 18 տարի անց թատրոնը ստիպված կլինի նկուղային հարկում հարմարվել, որտեղ նաեւ կա անձրեւաջրերից պաշտպանվելու խնդիր:

Նոր թատերաշրջանում «Ագուլիս»-ը հանդիսատեսին առաջարկում է 7 ներկայացում: Բեմադրության են պատրաստվում եւս 2 ներկայացում մեծահասակների համար՝ «Մեծ Մհերը» ու «Հայկ եւ Բելը»:

Դերասանական կազմում հիմնականում երիտասարդներ են, ովքեր թեպետ չնչին աշխատավարձ են ստանում, բայց նվիրված են իրենց թատրոնին:

Թատրոնը պետությունից փող չի ստանում: Ըստ Մանարյանի՝ դա կարեւոր է, որովհետեւ շատ թատրոններ հիմա կախվածության մեջ են եւ «միշտ չէ, որ ասում, են այն, ինչ ուզում են»:

Իսկ «Ագուլիս»-ում ընդամենը ուզում են ազնիվ քաղաքացիներ դաստիարակել:

«Փող չեմ ուզում, բայց հանդիսատեսիս համարձակ ասում եմ, որ, ասենք, երեսպաշտությունը լավ բան չէ», - վստահեցնում է Մանարյանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG