Մատչելիության հղումներ

logo-print

Մոլդովայի խորհրդարանը քննարկելու է ԱՊՀ կազմից դուրս գալու հարցը


Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը այսօր հայտարարել է, որ մոտ ժամանակներս երկրի խորհրդարանը քննարկելու է ԱՊՀ կազմից դուրս գալու հնարավորության հարցը:

«Նման նախաձեռնությունը ստացվել է ընդդիմադիր պատգամավորներից եւ քննարկվելու է խորհրդարանի կողմից: Ինչով կավարտվի՝ այլ հարց է», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ժամանելով Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ տեղի է ունենում ՎՈւԱՄ կազմակերպության գագաթնաժողովը, լրագրողներին ասել է Վորոնինը:

Միաժամանակ նա նշել է, թե ՎՈւԱՄ-ի գագաթնաժողովի օրակարգում նման հարց բարձրացված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG