Մատչելիության հղումներ

Այլընտրանքային ռոք փառատոն ՆՓԱԿ-ում


Փառատոնին մասնակցում են միայն նոր երիտասարդ խմբեր, եւ փառատոնի նպատակն էլ այս խմբերին աջակցելն է: Այլընտրանքային ռոք փառատոնի կազմակերպիչ Ծոմակը, ով ժամանակին «Ինցեստ» ռոք խմբի անդամներից էր, կարծում է, որ մեր երկրում ռոքի զարգացմանը խոչընդոտող ամենամեծ գործոններից մեկն այն է, որ խմբերը, դեռ չկազմավորված, մտածում են միայն դրամ վաստակելու, այլ ոչ թե իրենց երաժշտությունը կատարելագործելու մասին:

«Մեր երիտասարդ ռոք երաժիշտները, նախ, պետք է ճանաչեն ռոքը , որպեսզի ապրեն դրանով եւ իմանան՝ ի՞նչ են ուզում անել այս ասպարեզում: Մեր երիտասարդ ռոքերները, կարելի է ասել, ռաբիզ են, ունեն նորի հանդեպ վախ եւ չունեն ստեղծագործելու ազատություն», - կարծում է Ծոմակը: Բացի այդ, Ծոմակի խոսքով, մեր «ջահել» ռոքերներին պակասում է աշխատասիրությունն ու լավատեսությունը, առանց ինչի առաջընթացն անհնար է:

Փառատոնին մասնակցելու համար արդեն ընտրվել է յոթ խումբ, մասնակիցների ընտրությունը շարունակվում է: Երեւանում աչքի ընկած խմբերը, հնարավոր է, կմասնակցեն Վրաստանում անցկացվելիք ռոք փառատոնին: Սա մեր երիտասարդ ռոքերներին հնարավորություն կընձեռի շփվել վրաց ռոք խմբերի հետ, որոնք, Ծոմակի խոսքով, բավական բարձրակարգ են, ու ի տարբերություն մեր ռոքերների` նվիրված են իրենց գործին եւ ազատ ու անկաշկանդ են բեմի վրա:

Ծոմակը նպատակ ունի հաջորդ տարի ընդլայնել այլընտրանքային ռոք փառատոնի շրջանակները` հրավիրելով փանկ-ռոք խմբեր արտերկրից, այդ թվում՝ Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ավստրիայից:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG