Մատչելիության հղումներ

Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սեւ արկղը», որը երեկ հայտնաբերվել է ծովի հատակում, ամենայն հավանականությամբ, կվերծանվի Ֆրանսիայում, որտեղ արտադրվել է A320 օդանավը: Այդ մասին այսօր ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի անվտանգության հարցերով տնօրեն Ռուդոլֆ Թեյմուրազովը:

Նրա վկայությամբ՝ «սեւ արկը», որը հանվել է տիղմի 50 ֊սանտիմետրանոց շերտի տակից, առայժմ գտնվում է Սոչիում: «Այժմ Ֆրանսիա մեկնելու համար պատվիրակություն է կազմավորվում, որի մեջ կմտնեն «Էյրբաս» ընկերության, շահագործող կողմի՝ «Արմավիա»-֊ի եւ Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչները»,֊ - ասաց տնօրենը:

Թեյմուրազովը հայտնել է, որ «սեւ արկղը» վատ վիճակում է, քանի որ տուժել է ուժգին հարվածից եւ անբարենպաստ միջավայրում երկար մնալուց:

Միաժամանակ երեկվանից դադարեցվել են երկրորդ «սեւ արկղի» որոնումները՝ վատ եղանակի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG