Մատչելիության հղումներ

logo-print
«Մեզ համար խնդիրը մեկն է՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը: Եթե դրա շուրջ նորություններ լինեն, կարծում եմ, հնարավորություն կունենամ իմ ոգեւորությունն արտահայտելու: Առայժմ այդ նորությունները չունեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդական Արման Մելիքյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի սկզբին կայանալիք հնարավոր հանդիպումից ակնկալվող առաջընթացին, Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականը նշեց, թե «առհասարակ դեմ է միջանկյալ հանդիպումների նկատմամբ մեծ ոգեւորությամբ կամ հիասթափությամբ կանխավ վերաբերվելուն»:

«Ես երբեւէ չեմ համաձայնել, որ 2005 կամ 2006 թվականները ամենալավ ժամանակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ամենալավ տարին կլինի այն, երբ միջազգայնորեն կճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կլինի 2006-ը, 2016-ը, թե 2156-ը՝ չգիտեմ», - նշեց Մելիքյանը:

«Ղարաբաղը իր պետականությունն է կառուցում եւ այդ ուղուց չի շեղվի: Փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ: Ուստի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումից չափից դուրս բան սպասելն ավելորդ է», - եզրափակեց Արման Մելիքյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG