Մատչելիության հղումներ

Գտնված «սեւ արկղը» պարունակում է անձնակազմի խոսակցությունների ձայնագրությունները


Այսօր ավելի վաղ հայտնաբերված եւ Սեւ ծովի հատակից վեր բարձրացված «Արմավիա» ընկերություն վթարված A320 ինքնաթիռի «սեւ արկղը» պարունակում է օդանավի անձնակազմի խոսակցությունների ձայնագրությունները:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Նախարարը հավելել է, որ «սեւ արկղը» 20-50 սանտիմետրանոց տիղմի շերտի տակ է եղել:

Երկրորդ ինքնագրիչ սարքի որոնումները, որը պարունակում է վթարված ինքնաթիռի չափիչ սարքերի արձանագրած տվյալները, շարունակվում են: Լեւիտինի պարզաբանմամբ, այն ենթադրաբար պետք է լինի արդեն գտնված առաջին «սեւ արկղի» հայտնաբերման վայրից 3-5 մետր հեռավորության վրա:

Մայիսի լույս 3-ի գիշերը Ադլերի օդանավակայանում վայէջք կատարելիս Սեւ ծովն ընկած հայկական օդանավի բոլոր ուղեւորները եւ անձնակազմը՝ 113 մարդ, զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG