Մատչելիության հղումներ

Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան


Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը հունիսի 8-9-ին կայցելի Ադրբեջան: Ադամկուսը հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարների հետ, մասնակցելու է ադրբեջանա-լիտվական գործարար համաժողովին:

Ենթադրվում է, որ այցի ընթացքում կստորագրվեն մի շարք երկկողմ համաձայնագրեր:

«Տրենդ» գործակալության փոխանցում է նաեւ, որ այցը պետք է տեղի ունենար դեռ ապրիլին, սակայն հետաձգվել էր «Լիտվայի ներքաղաքական խնդիրների հետեւանքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG