Մատչելիության հղումներ

Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը, ռուսաստանյան լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:

«3ուժմորգեոլոգիա» գիտական կենտրոնի մասնագետ Անդրեյ Տարասենկոն ասել է, որ 12-կիլոգրամ քաշ ուղեցող ինքնագրիչը դուրս են հանել ՌՏ-1000 հեռակառավարվող սարքի օգնությամբ: Տարասենկոյի խոսքերով, «սեւ արկղը» փոխանցվել է Ռուսաստանի գլխավոր դատախազության ներկայացուցչին:

Ավելի վաղ մի անանուն պաշտոնյա, որը, ըստ «Ինտերֆաքս»-ի, առնչություն ունի աղետի պատճառները հետաքննող խմբի հետ, ասել է. - «Այժմ շարունակվում է երկրորդ ինքնագրիչ սարքի որոնումը: Միայն դրանց տվյալների վերծանումը թույլ կտա պարզել աղետի բուն պատճառները»:

«Արմավիա» ընկերության A320 օդանավը աղետի է ենթարկվել մայիսի լույս 3-ի գիշերը՝ Ադլերի օդակայանում վայրէջք կատարելիս: Աղետի հետեւանքով զոհվել են օդանավի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները՝ 113 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG