Մատչելիության հղումներ

Կիեւում մայիսի 22-23-ը կայանալիք ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության գագաթնաժողովում պաշտոնապես հայտարարվելու է կառույցը միջազգային կազմակերպության՝ «Ժողովրդավարության եւ զարգացման կազմակերպություն - ՎՈւԱՄ» անվանումով, վերակազմավորելու մասին:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի նախագահները կստորագրեն նոր կազմակերպության կանոնադրությունը եւ համատեղ հռչակագիր:

Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը հայտնել է, որ գագաթնաժողովի առջեւ «լուրջ խնդիրներ են դրված՝ ՎՈւԱՄ-ը լիարժեք միջազգային տարածաշրջանային կազմակերպության վերածելու գործընթացը ավարտին հասցնելու առումով»:

Նորաստեղծ կազմակերպության կենտրոնակայանը, ըստ Տարասյուկի, գտնվելու է Ուկրաինայի մայրաքաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG