Մատչելիության հղումներ

Թուրքերը սիրու՞մ են Անդրեի արվեստը


Շատերը պնդում են, որ քվեարկողները ոչ թե թուրքերն են եղել, այլ Թուրքիայի հայ համայնքը: Տեղի հայերը, սակայն, հենց իրենք ժխտեցին այդ հնարավորությունը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը «Մաքս Լիբերթի»֊-ի հետ հեռախոսազրույցում փաստեց. - «Ճիշտ է, հայ համայնքն ամեն ինչ արեց, որ Անդրեն շատ միավորներ վաստակի, սակայն իրենց ձայնը վճռորոշ չէր կարող լինել»: Հրանտ Դինքը նաեւ ավելացրեց, որ այս օրերին իր հետ կապվում են բազմաթիվ թուրք մտավորականներ, ովքեր ուղղակի հիացած են Անդրեի կատարմամբ:

Թուրքիայում լույս տեսնող հայկական մեկ այլ թերթի՝ «Ժամանակ»-֊ի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն էլ ավելացրեց. - «Այստեղ քաղաքականություն պետք չէ խառնել, որովհետեւ թուրքական հասարակության մի ստվար հատված, որը առանձնապես լավ վերաբերմունք չունի Հայաստանի նկատմամբ, հօգուտ Անդրեի է քվեարկել»:

Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են Անդրեի կատարմանը: «Հուրիեթ» թերթը, օրինակ, նշել է, թե 10 միավոր տալով՝ Թուրքիան Հայաստանի նկատմամբ բարի կամք է դրսեւորում:


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր հեռուստադիտողներից եւ ոչ մեկը «Եվրատեսիլ»-֊ում Թուրքիայի ներկայացուցչին ձայն չի տվել, ինչից կարելի է երկու հետեւություն անել՝ կամ չեն քվեարկել, որովհետեւ երգողը թուրք է, կամ էլ նրա երգը պարզապես լավը չի եղել:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG