Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը այցելել է Վանաձոր


Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) հրավերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր պաշտոնավարման շրջանում առաջին անգամ այսօր այցելել է Վանաձոր, որը նաեւ առաջին այցելությունն էր մարզ:

Այցի շրջանակներում Արմեն Հարությունյանը հանդիպել է Վանաձորի մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, այցելել զորամասերից մեկը, իսկ երեկոյան «ՄԻԳ» եւ «ՎԱԲԱ» հեռուստաընկերությունների ու «ՄԻԳ» ռադիոյի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների բարձրացրած հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG