Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը եւ «Ինգեոկոմ» ընկերությունը չեղյալ են հայտարարել նախարարության նոր համալիրի կառուցման պայմանագիրը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ ռուսաստանյան «Ինգեոկոմ» ընկերությունը` ի դեմս «Ինգեոկոմ - Երեւան» ընկերության, համաձայնության են եկել չեղյալ հայտարարել անցած տարի կնքված պայմանագիրը, որով «Ինգեոկոմ - Երեւան»-ը ստանձնել էր պաշտպանության նախարարության շենքերի համալիրի շինարարությունը Երեւանում:

Կառավարության երեկվա նիստում «Հայաստանի պաշտպանության նախարարության շենքերի համալիրի շինարարության մասին» 2005 թվականի որոշման մեջ կատարված փոփոխությամբ որոշվել է նաեւ մինչեւ այժմ կատարած ծախսերի դիմաց ընկերությանը փոխատուցել 3 միլիարդ 825 միլիոն (8,5 միլիոն ԱՄՆ դոլար) եւ «Ինգեոկոմ»-ին հանձնել պաշտպանության նախարարությանը պատկանող մոտ 5000 քառակուսի մետր տարածք Երեւանում:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը պայմանագիրը չեղյալ հայտարարելու պատճառների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ պարզաբանումներ կտա 15 օրից, երբ արձակուրդից վերադառնա նախարար Սերժ Սարգսյանը:

Շահսուվարյանը ասաց նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե ով է շարունակելու համալիրի շինարարությունը, իսկ առայժմ շինարարական աշխատանքները կիրականացնի հենց նախարարությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG