Մատչելիության հղումներ

Բագրատ Եսայանը նշանակվել է գիտության եւ կրթության փոխնախարար


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 19-ի հրամանագրով Բագրատ Եսայանն ազատվել է Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Այսօր իսկ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Բագրատ Եսայանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ:

«Այն խնդիրները, որ դրված էին իմ առջեւ որպես դաշնակցական եւ Հայաստանի նախագահի խորհրդական, Դաշնակցությունն այս պահին լուծված է համարում: Այս պաշտոնում եւ այն լծակներով, որին տիրապետում էր նախագահի խորհրդականը եւ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամն ու մոնիթորինգի հանձնաժողովի նախագահը, այս փուլում ավելին սպասել հնարավոր չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բագրատ Եսայանը:

Նրա խոսքերով, այդ պատճառով էլ Դաշնակցությունը որոշում կայացրեց՝ կոռուպցիան կրճատելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել այն ոլորտներում, որոնք ի սկզբանե համարել է ամենեւակարեւորները՝ առողջապահություն եւ կրթություն:

«Նոր պաշտոնում, բնականաբար, իմ խնդիրներից կարեւորագույնը լինելու է նաեւ տվյալ ոլորտում կոռուպցիայի կրճատումը», - եզրափակեց Բագրատ Եսայանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG