Մատչելիության հղումներ

Ինտերպոլը միջազգային որոնում է հայտարարել Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեի նկատմամբ: Աջարիայի նախկին ղեկավարին ձերբակալելու սանկցիան տրվել է Բաթումիում:

Համաձայն միջազգային ոստիկանական կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության, Աբաշիձեն մեղադրվում է «հրազեն պահելու, խաբեության, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, ապօրինի ձերբակալությունների» մեջ:

Անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանի գլխավոր դատախազությունը Աբաշիձեին առաջադրել էր պաշտոնը չարաշահելու, պետական ու մասնավոր ունեցվածք յուրացնելու մեղադրանք:

«Ասլան Աբաշիձեն անձեռնմխելիության երաշխիքներ էր ստացել Վրաստանի նախագահից: Դատախազության հայցից հետո այդ երաշխիքները հօդս ցնդեցին», - հայտարարել էր Աբաշիձեի շահերը պաշտպանող իրավաբան Շալվա Շավգուլիձեն: - «Կամ դատախազությունը բանի տեղ չի դնում նախագահի խոստումը, կամ նախագահը վերանայել է իր դիրքորոշումը: Երկու դեպքում էլ սա Վրաստանի բարձրագույն իշխանություններին վայել վարքագիծ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG