Արդյունքների հրապարակումից հետո կայացած ասուլիսում երաժշտական մրցույթին առաջին անգամ մասնակցող Հայաստանի ներկայացուցիչը ամենից շատ ուրախ էր, որ իրեն եզրափակիչ փուլում ելույթ է ունենալու վերջինը, ինչը շատ շահեկան է համարվում, քանի որ վերջին երգը, որպես կանոն, ամենահիշվողն է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Անդրեն նշեց, որ շատ հուզված է, քանի որ իր համար էլ եզրափակիչ դուրս գալը անսպասելի էր:
Եվրատեսիլի կարգի համաձայն, երգչին գնահատում է հեռուստադիտողը, բացառությամբ այն երկրի, որը ներկայացնում է կատարողը: Ըստ «ԱրմենՏել»-ի նախնական տեղեկությունների, sms-քվեարկության արդյունքներով հայաստանցիները ամենաբարձր միավորները տվել են «Եվրատեսիլ 2006»-ում Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանին:
Աննա Սաղաբալյան, Աթենք