Մատչելիության հղումներ

Օրերս հրապարակվեցին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, համակարգիչների տարածմանը, ինտերնետի մատչելիությանը վերաբերող համեմատական ցուցանիշներ:

Տեղեկատվական եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների զարգացման համար Միացյալ Նահանգները ծախսում է իր Համախառն ներքին արդյունքի 9 տոկոսը՝ 3600 դոլար մեկ շնչի հաշվով: Հայաստանի մասին այս կարգի տեղեկություններ չեն հրապարակվում, մինչդեռ Ռուսաստանում համապատասխան ցուցանիշները հավասար են 3,3 տոկոսի եւ ընդամենը 130 դոլարի:

Նախկին խորհրդային հանրապետություններից ամենակոմպյուտերիզացվածը Էստոնիան է, որտեղ յուրաքանչյուր 1000 բնակչից 921-ը ունի համակարգիչ, նրանցից էլ գրեթե 500-ը օգտվում է ինտերնետից:

Հայաստանի ցուցանիշները շատ ավելի համեստ են. 1000 բնակչից համակարգիչ ունի 66-ը, իսկ ինտերնետից օգտվում են ընդամենը 50-ը: Համեմատության համար, Ադրբեջանում 1000-ից 18-ն ունի համակարգիչ, սակայն ինտերնետից օգտվում են 49-ը՝ ինտերնետ-սրճարաններում կամ աշխատանքի վայրում: Այս առումով Վրաստանը նույնպես զիջում է Հայաստանին: Փոխարենը, Վրաստանում ինտերնետի ամսեկան վարձն է ցածր՝ ընդամենը 26 դոլար:

ԱՊՀ տարածքում ինտերնետի ամսեկան վարձի առումով «ռեկորդակիրը» Ադրբեջանն է՝ 108 դոլար: Աշխարհում ամենաէժան ընտերնետը Իրանում է՝ 6 դոլար, իսկ ամենաթանկը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում՝ 175 դոլար: Ամերիկացիները ինտերնետի համար ամսեկան վճարում են 15 դոլար:


Արմեն Դիլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG