Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, ինչից հետո տեղի են ունեցել ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների առանձին հանդիպումները նախ Վարդան Օսկանյանի, ապա Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում համանախագահների եւ համանախագահող երկրների փոխարտգործնախարարների` հաջորդ շաբաթ սպասվող տարածաշրջանային այցի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Օսկանյանն ու Մամեդյարովը Ստրասբուրգում մասնակցում են Եվրախորհրդի անդամ երկրների արտգործնախարարների կոմիտեի հերթական նստաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG