Մատչելիության հղումներ

logo-print

«Ոչ թե մենք ենք ընտրել բլյուզը, այլ բլյուզն է ընտրել մեզ»


2004-ից խումբը փոխում է կազմը, սակայն չի դավաճանում իր ընտրած ուղուն՝ բլյուզին: Տղաների խոսքերով` իրենք բլյուզ են նվագում, «քանի որ այն ավելին է, քան երաժշտությունը, այն դուրս է բոլոր հայտնի շրջանակներից»: Բլյուզը մարդկային հոգու անկեղծ ձայնն է, որ իրենք փորձում են հասցնել լսողներին:

Խմբի տղաները կարծում են, որ ճիշտ չի լինի ասել. «Ես ընտրել եմ բլյուզը», քանի որ ի տարբերություն այլ երաժշտական ոճերի, ոչ թե դու ես բլյուզն ընտրում, այլ բլյուզն է ընտրում քեզ: Ու թերեւս հենց դա է պատճառը, որ Հայաստանում գործում են բազմաթիվ ռոք, ջազ խմբեր, սակայն բլյուզ֊-բենդեր գրեթե չկան:

Խմբում ստեղծագործում են բոլորը, սակայն երգերի մեծ մասը գրում է Գրիգորը: Նա կարող է գիշերը վեր կենալ, վերցնել իր կիթառն ու նվագել ժամերով: Իսկ երգի բառերը հուշում է հենց կյանքը՝ իր լավ ու վատ իրադարձություններով:

Կիթառը, Գրիգորի խոսքերով, իր ամենամոտ ընկերն է, մեկը, ում հետ նա ամենաանկեղծն է, ումից չի կարող եւ չի ցանկանում ինչ-որ բան թաքցնել. «Նույնիսկ գիշերը կիթառն իմ կողքին է, սակայն նա շատ փոփոխական բնավորություն ունի, նաեւ զգում է իմ տրամադրությունը: Եթե իմ տրամադրությունն իրեն դուր չի գալիս, նա կարող է շուռ գալ պրոֆիլով, սակայն ինձնից չի նեղանում»:

Stօrmy monday բլյուզ-բենդը դեռ ձայներիզ չունի, չնայած որոշ հավաքածուներում հնարավոր է լսել նաեւ նրանց կատարումները: Խմբի արվեստին կարելի է ծանոթանալ նաեւ երեւանյան ակումբներում: Այս տարի, սակայն, խումբը փորձելու է ակտիվացնել իր գործունեությունը եւ ձայներիզ թողարկել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG