Մատչելիության հղումներ

Ստամբուլում կկառուցվի Լեոնարդո դա Վինչիի նախագծով կամուրջ


Ստամբուլում կառուցվելու է «Ոսկե եղջյուր» ծովախորշի ափերը միացնող կամուրջ, որի նախագիծը շուրջ 5 դար առաջ կազմել է Վերածննդի անգերազանցելի վարպետ Լեոնարդո դա Վինչին:

Թուրք ճարտարապետ Բյուլենթ Գյունգերի մտահղացմամբ՝ կամուրջը պետք է ծառայի բացառապես հետիոտներին, որոնք Ստամբուլի կենտրոնական մասից կկարողանան արագ հասնել հայտնի «Քապալի չարշի» արեւելյան շուկան, ծանոթանալ բյուզանդական եւ օսմանյան հուշարձաններին:

«Միլլիեթ»-ի փոխանցմամբ, Գյունգերը նշել է, թե նախագծի վերջնական տարբերակը ավարտին կհասցվի աշնանը, որից հետո կսկսվի շինարարությունը: Ստաբուլի քաղաքապետարանը հավանություն է տվել դա Վինչիի նախագիծը անփոփոխ իրագործելու գաղափարին:

Դա Վինչիի նախագծով, կամուրջը պետք է ունենա 240 մետր երկարություն եւ 8 մետր լայնություն եւ լինի ջրից 24 մետր բարձրության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG