Մատչելիության հղումներ

Ապաչիների «Դեղինը թռչունը» Հայաստան է գալու


«Հայաստանում նրանց մասին քիչ բան գիտեն, սակայն վստահեցնում եմ, որ հիանալի համերգ է սպասվում», - ասում է «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի կազմակերպած բացօթյա համերգների պատասխանատու Արթուր Իսպիրյանը: Նրա փոխանցմամբ՝ «Դեղին թռչուն»-֊ի ելույթին հաջորդելու է մեկ այլ բացօթյա համերգ: Մայիսի 29-ին դասական երաժշտության սիրահարներին կասկադ են հրավիրում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու մենակատարները դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ:

Իսկ հունիսի 1-֊ին արդեն ավանդական համերգն է՝ նվիրված երեխաների տոնին: «Պատանեկան նվաճումներ» եւ «Օրրան» բարեգործական կազմակերպությունների օգնությամբ առավոտից Կասկադում մանկական տոն է սպասվում, իսկ երեկոյան ելույթ կունենան էստրադային աստղերը: «Անակնկալը Արտո Թունջբոյաջյանի ելույթն է իր նվագախմբի հետ, որ կսկսվի ժամը 19-ին եւ կտեւի մոտ երկու ժամ», - հայտնեց Արթուր Իսպիրյանը:

Հորդառատ անձրեւն անցյալ տարի ընդհատեց Կամերային թատրոնի դերասանների ներկայացումը Կասկադում: Այս տարվա հունիսի 1֊-ին թատրոնը բացօթյա բեմում դարձյալ կներկայացնի «Կաբարե»֊-ն: Համերգաշրջանի պատասխանատուի վստահեցմամբ՝ հանդիսատեսը անհամբերությամբ է սպասում այս իրադարձությանը, քանի որ առաջին անգամ փորձ կարվի թատերական ներկայացումը բացօթյա բեմ բարձրացնել:

Կասկադն ունկնդիրներին համերգներ է խոստանում նաեւ հուլիսին. հատկապես շատ կլինեն ֆրանսիացի երաժիշտների ելույթները՝ Հայաստանում ֆրանսիական մշակույթի օրերի շրջանակներում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG