Մատչելիության հղումներ

Ջավախքը կունենա համայնքային ռադիոկայան


BBC ռադիոկայանը եւ «Ռեպորտյոր» ստուդիան Վրաստանի խորհրդարան են ներկայացրել ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիում եւ հայաշատ Ջավախքում համայնքային ռադիոկայանների ստեղծման ծրագիր:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ռադիոծրագրերը, որոնք եթերում կլինեն այս տարվա սեպտեմբերից, կհեռարձակվեն ռուսերեն, վրացերեն, հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով: Ծրագրի նպատակն է վրացերենին չտիրապետող քաղաքացիներին ապահովել երկրի հասարակական-քաղաքական կյանքի մասին տեղեկատվությամբ՝ մայրենի լեզվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG